72 հոգի դեռ հիվանդանոցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներից դեռևս 72-ը գտնվում են մայրաքաղաքի բժշկական հաստատություններում։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել էին գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:




Լրահոս