Հիասթափված եմ մրցավարների պահվածքից. ՊՍԺ-ի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Էլ-Խելաիֆին դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Լանսի» հետ խաղում մրցավարների պահվածքից:

Նշենք, որ փարիզեցիների կազմում խաղադաշտից հեռացվել է Էդինսոն Կավանին, ով  գոլը տոնելիս որսորդի կեցվածք էր ընդունել:

«Հիասթափված եմ, քանի որ ստվերեց մեր հաղթանակը: Այդ օրը սարսափելի էր ֆրանսիական ֆուտբոլի համար: Չեմ հասկանում, թե որտեղից հայտնվեցին քարտերը: Թող լրատվամիջոցները վերլուծեն մրցավարների գործողությունները», – նշել է նա:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Լանս» հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով:




Լրահոս