
Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ` “Սպորտում դոպինգի դեմ պայքարի” մրցույթի հաղթողի կոչմանը: ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրամը այս անգամ շուրջ 20 հազար դոլար է տրամադրել Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը:
Ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությանն ասել է, որ գումարը տրամադրվելու է հակադոպինգային ծառայության աշխատանքների կատարելագործման, համապատասխան փաստաթղթերի ստեղծման, կազմակերպության գործունեությունը ու հեղինակությունը միջազգային չափանիշներին հասցնելու համար: Գլխավոր նպատակն է արժանանալ միջազգային որակի եւ համապատասխան կարգի հավասատագրի (I S O 9001): Մինչեւ այժմ աշխարհում միջազգային հավաստագրի է արժանացել 20 երկիր: