Մոսկվայում «պատանդ վերցված» հայուհին շարունակում է արհամարհվել դեսպանատան կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ընկերուհու հարսանիքին մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ քաղաքացի Մարգարիտա Դավոյանը ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել:

Լուսանկարում պատկերված մեքենայի վարորդը Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի փողոցներից մեկում Մարգարիտային վրաերթի էր ենթարկել, անօգնական վիճակում թողնելով հեռացել, և վերջինս Սեմաշկոյի անվան Սերպուխովի քաղաքային հիվանդանոց էր հասել միայն այդ պահին տարածքով անցնող մեկ այլ մեքենայի վարորդի օգնությամբ:

meqena

Քիչ առաջ Armlur.am-ի հետ զրույցում Մարգարիտա Դավոյանը հայտնեց, որ օրերս է վիրահատվել և ավելի քան երեք ամիս չի կարող Հայաստան գալ. հետագա բուժումը պետք է ՌԴ-ում ստանա: Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան պատասխանին, ապա այն այդպես էլ չի ստացվել:

10728950_367391236770539_2096272606_n

Արհամարհված անգամ օտարության մեջ հայերի օրինական «պաշտպանների» կողմից՝ Մարգարիտան հայտնեց, որ դեսպանատնից նամակ են պահանջել, որում էլ պետք է ներկայացվեր տիրող վիճակը: Այսպիսով՝ նամակը կա, պատասխանը՝ ոչ:

«Արդեն վիզայիս ժամանակն էլ է լրացել: Բայց ինձ համար միևնույնն է՝ հետագայում կկարողանամ Ռուսաստան գալ, թե՝ ոչ: Ամբողջ ընտանիքս ստիպված այստեղ է հասել, որ այս մի քանի ամիսը մենակ չլինեմ»,- հավելեց Մարգարիտա Դավոյանը:

Նշենք, որ Armlur.am-ը նախորդ շաբաթ արեց հնարավորը՝ դեսպանատնից որևէ պատասխան ստանալու համար, սակայն լրատվամիջոցների հետ կապերի բաժնի պատասխանատուն, ինչպես մեզ վստահեցրին բոլոր հեռախոսահամարներին պատասխանողները, տեղում չէր:




Լրահոս