Բլատերն արդեն ՖԻՖԱ-ի նախագահը չէ, նա հենց ՖԻՖԱ-ն է: Այս մասին նշել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Նա քննադատել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահին և պահանջել նրա պաշտոնանկությունը:
«Չի կարելի օգտագործել ֆուտբոլը, անհրաժեշտ է ծառայել ֆուտբոլին: Պելեն, Բլատերը և Ավելանժը պետք է ազատեն ճանապարհը մյուսներին: Դա բխում է ֆուտբոլի շահերից»,- նշել է Պլատինին: