Կենցաղային վեճը Մոսկվայում ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում այսօր՝ շաբաթ օրը, տեղի ունեցած ծեծկռտուքից տուժել է 4-6 մարդ. տեղեկացնում է Интерфакс-ը:

Գիշերը ժամը 1-ի մոտ մայրաքաղաքի Զագորևսկայա փողոցում բնակիչների երկու խմբի միջև կենցաղային վեճ է ծագել: Վեճը վերածվել է ծեծկռտուքի՝ դանակների օգտագործմամբ:

Ինչպես տեղեկացրել է ոստիկանության մամլո ծառայությունը, միջադեպի 4 մասնակից տեղափոխվել է հիվանդանոց, երկուսը՝ ձերբակալվել: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 6 մարդ, որոնցից երկուսն ավելի թեթև վնասվածքներ են ստացել: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանակի հարված է ստացել որովայնի շրջանում և գտնվում է ծանր վիճակում:




Լրահոս