
28 օր բաց ծովում գտնվելուց հետո կենդանի մնացած 18-ամյա պանամացի ձկնորսը Ադրիան Վասքեզը դատի է տվել ամերիկյան զբոսանավային Princess Cruise Lines-ի դեմ, քանի որ դրա նավերից մեկը չի օգնել իրեն եւ իր 2 ընկերներին: Վերջիններս մահացել են, հայտնում է Guardian-ը: Princess Cruises ընկերությունից հայտնել էին, որ նրանց տեսել են ուղեւորները, սակայն նավապետին չեն տեղեկացրել: Մարտի 22-ին, երբ 2 նավաստիներն արդեն մահացած են եղել, Վասկեսին փրկել էին Էկվադորի Գալապագոսյան կղզիների մոտ՝ մեկնարկի վայրից 600 մղոն հեռու: Ըստ Վասքեզի իրավաբանի՝ նավից 2 ուղեւոր ցուցմունք է տվել, որ նկատել է ձկնորսներին եւ տեղեկացրել նավի անձնակազմի ներկայացուցչին: Ուղեւորները նույնիսկ հեռվից լուսանկարել էին Վասքեզին: