ՌԴ Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով, -հայտնում է REGNUM-ը: Քննության վարկածով` մայիսի 10-ին, Տատրա հանգստյան գոտու մոտակայքում հայերը “Սամոտլորնեֆտեգազ” ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել: Սակայն նրանց չի հաջողվել այն ավարտին հասցնել, քանի որ նրանց գործողությունները կասեցրել են իրավապահները:

















































































