“Ազատ դեմոկրատներ” կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները որակում է մի քայլ առաջ, քանի որ ականատես չի եղել քվեատուփ փախցնելու եւ լցոնումների: Այս մասին, այսօր` մայիսի 14-ին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Անուշ Սեդրակյանը: Նա ընտրությունների արդյունքներին անդրադառնալով, հիշեց իր տատիկի պատմած առակը. “Երբ մարդու տունը շատ նեղ է լինում, նա դիմում է Աստծուն խնդրելով, որ մի քիչ մեծացնի. Աստված էլ ասում է տանն ինչքան կենդանի ունես, տնից հանի կլայնանա: Հիմա, դա չի նշանակում, որ երբ վերացնում ես բացահայտ անօրինությունը, ուրեմն միանգամից իրականացնում ես իդեալական ընտրություն”: Ինչ վերաբերում է “Ժառանգության” համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչներին, նա նշեց, որ իրենց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ անդամ Ալեքսանդր Արզումանյանը գնալու են խորհրդարան: Սեդրակյանի խոսքով, այս պահին ինքը լիազորված է միայն ասել, որ իրենց ցուցակի անցողիկ եւ ոչ անցողիկ համարներում “Ազատ դեմոկրատներից” ոչ մի տեղաշարժ չի սպասվում:
Քոքոբելյանն ու Արզումանյանը կգնան խորհրդարան. Անուշ Սեդրակյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ