
Չինաստանի հյուսիսարեւմտյան Հանսյու նահանգի լեռնային շրջաններից մեկում հորդառատ անձրեւ ները խլել են 42 մարդու կյանք, 17 մարդ համարվում են անհետ կորած,- հայտնում է BBC -ին: Աղբյուրը նշում է , որ վերջին մի քանի օրերին վտանգավոր գոտիներից տարհանվել են գրեթե 30 հազար մարդ, եւս 6.4 հազարը սպասում են տարհանման: Ներկայումս շարունակվող որոնողափրկարարական աշխատանքները դժվարացնում են ցածր ջերմաստիճանն ու շարունակվող հորդառատ անձրևները: