Մայիսի 11-ին, ժամը 12.10-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ նախկին ,Շրջկոոպե-ի պահեստների մոտակայքում հայտնաբերվել է երեք ականանման առարկա:
Դեպքի վայր են մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, տեղակալն ու ՀՀ ՊՆ սակրավորների խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաև ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ: Պարզվել է, որ գտնված առարկաներից մեկը մարտական վիճակում գտնվող “ОЗМ-72” տիպի հա֊կա֊հետևակային ական է, իսկ մյուս երկուսը՝ “ՀՄՄ-1”-ի (БМП-1) հրթիռի տանող մասեր: Սակրավորները տե֊ղում ոչնչացրել են գտածոները: