«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- սույն թվականի սեպտեմբերի 25-ին Կառավարության նիստին հրապարակվեց երկար սպասված և կանխատեսելի որոշումը:
Անցել է մոտ 1 ամիս, սակայն վերանշանակված, մշտապես աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում գտնվող Սուրիկ Խաչատրյանը դեռևս չի ընդգրկվել Կառավարության պաշտոնական կայքէջում՝ մյուս մարզպետերի կողքին՝ հավասարը հավասարի պես:
Իսկ մարզպետարանի պաշտոնական կայքէջն առհասարակ «չի գործում» կամ փոփոխությունների փուլ է անցնում: