Ռուսաստանյան Կոլիմա քաղաքում տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում թանկարժեք մետաղների ամենախոշոր կողոպուտը: Տեղի ձեռնարկություններից մեկից անհետացել է երկու տոննա ոսկի: Թե ուր է այն անհետացել, ձեռնարկության նախկին ղեկավարությունը չի կարողանում բացատրել. տեղեկացնում է vesti.ru-ն:
Հետաքննությունն իրականացնող հատուկ ծառայություններն առայժմ նույնպես լռություն են պահպանում, մինչդեռ նշված շրջանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները դատարաններում հերթ են կանգնել: Գործարանին մատակարարված ոսկու դիմաց նրանք այդպես էլ փող չեն ստացել: