Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է Թուրքիայից Հայաստան թմրանյութ ներկրելու դեպքը: Ոստիկանության լրատվության վարչությունից armlur.am-ին հայտնեցին, որ մայիսի 10-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ոմն Մհերի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, որը Մհերը 50 հազար դրամով ձեռք էր բերել ոմն Սայիդից: Պարզվել է, որ ոմն Սայիդը հանդիսանում է Սայիդ Ք.-ն, ով մայիսի 12-ին Բագրատաշենի մաքսային անցակետից բերման է ենթարկվել: Նա հերոին տեսակի թմրամիջոցը Թուրքիայից Հայաստան էր ներմուծել ապրիլի 5-ին:
Մհեր Ա.-ն եւ Սայիդ Ք.-ն ձերբակալված են հանգամանքները պարզվում են: Փաստի կապակցությամբ, հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: