Ուսուցչի կողմից դանակահարվածը ծառայում է սահմանագոտում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը դանակով հարված էր հասցրել համագյուղացի Անդրանիկ Այդյանի հետույքին:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հայտնեց, որ Անդրանիկն Արմենից մեծ է 2 տարով, նրանք ինչ-որ հարցի շուրջ վիճել են, ինչին հետևել է դանակահարությունը: Գյուղապետն ասաց, որ թեև դանակահարողը ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի, դեպքի մասնակիցները 22-24 տարեկան են: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իր որդին Արմեն Ավալյան անուն-ազգանուն է կրում, սակայն կատարվածի հետ կապ չունի, նա շուրջ մեկ տարի ծառայում է հայրենիքի հեռավոր սահմանագոտում: Որոշ լրատվամիջոցներ գրել են, թե գյուղապետի որդին է եղել դանակահարողը, մինչդեռ դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:

Ոսկան Սարգսյան




Լրահոս