Մոլդովայի Օրգեև քաղաքում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: Զոհվածը 49-ամյա տղամարդ է: Տուժածները հոսպիտալացվել են ծանր վնասվածքներով:
Պայթյունը տեղի է ունեցել անցած գիշեր: Նախնական տեղեկությունների համաձայն` կատարվածի պատճառ է դարձել գազի արտահոսքը. տեղեկացնում է ТАСС-ը: Ինչպես հայտնել է Մոլդովայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունը, հինգհարկանի տանը լիովին քանդվել է 3 բնակարան, 12-ը՝ մասնակի վնասվել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Իշխանությունները փորձում են վերաբնակեցնել վթարային դարձած շենքի բնակիչներին: