Ռուսաստանը կընդլայնի իր ռազմական ներկայությունը նախկին ԽՍՀՄ երկրներում, նաև՝ ՀՀ-ում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան պլանավորում է կործանիչների համար ավիաբազաներ կառուցել Բելառուսում, ինչպես նաև՝ ընդլայնել իր ռազմաօդային բազաները Հայաստանում ու Ղրղզստանում. գրում է unian.net-ը՝ վկայակոչելով բրիտանական The Guardian թերթը:

1413546489-6207

«Ռուսաստանը պատրաստվում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը նախկին խորհրդային երկրներում» վերտառված հոդվածում ասվում է, որ ըստ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի՝ Մոսկվան ծրագրում է 2016թ. Բելառուսում կործանիչների համար նախատեսված ավիաբազաներ կառուցել: Գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարյովը հայտարարել է նաև, որ ՌԴ-ն մտադիր է ընդլայնել իր ռազմաօդային բազաները Հայաստանում ու Ղրղզստանում: Այս 3 երկրները հանդիսանում են Ռուսաստանի կողմից ղեկավարվող անվտանգության դաշինքի՝ ՀԱՊԿ-ի անդամներ. գրում է պարբերականը:

1413546547-9931

Բելառուսի Բոբրույսկ քաղաքում նոր ավիաբազան կընդլայնի Ռուսաստանի՝ առանց այն էլ զգալի ներկայությունը Բելառուսում: Այդ բազայում կտեղակայվի «Սու-27» ռուսական կործանիչների ջոկատ. տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Դեռևս ուկրաինական հակամարտությունից առաջ Ռուսաստանը, ի դեմս նախագահ Վլադիմիր Պուտինի, մեծ ջանքեր է գործադրել իր պատմական ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Արկտիկայում և այլ երկրներում ապահովելու համար: Այժմ բանակցություններ են վարվում Վիետնամի, Կուբայի, Վենեսուելայի ու Նիկարագուի հետ՝ ռուսական ռազմավարական ռմբակոծիչների համար բազաներ ստեղծելու վերաբերյալ:

1413546547-9509

«Մինչև 2020 թ. պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել 47 օդանավակայան, այդ թվում՝ Ղրիմի ու Արկտիկայի օդանավակայանները»,- չորեքշաբթի օրը Բոնդարյովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»:

Մինչև 2025 թ. Ռուսաստանը կվերականգնի ու կվերաբացի ավելի քան 100 ռազմաօդային բազա: Երկրի ղեկավարությունը նաև ծրագրում է Լեհաստանի ու Լիտվայի հետ սահմանին գտնվող Բելառուսի Լիդա քաղաքում ռուսների կողմից կառուցված ավիաբազայում կործանիչներ տեղակայել: ՌԴ պաշտպանության մարմինների պաշտոնյաներն ասել են, որ նման քայլերը ձեռնարկվում են ի պատասխան այն բանի, որ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Բալթյան երկրների ու Լեհաստանի օդային տարածքների հսկողությունը:

Բոնդարյովը նաև պատմել է, որ Մոսկվան բանակցություններ է վարում Բիշքեկի հետ Ղրղզստանի «Կանտ» ավիաբազայի վերակառուցման շուրջ, որտեղ տեղակայված են ռուսական ռեակտիվ կործանիչները: Ըստ Բոնդարյովի, նմանատիպ աշխատանք կտարվի նաև Հայաստանի «Էրեբունի» ավիաբազայում, որը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, որտեղ տեղակայված են Միգ-29 կործանիչներ:




Լրահոս