
Հոմսում իր տան մեջ սպանել են հայազգի Րաֆֆի Քարջյանին: armlur.am-ին տեղեկացրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Քարջյանը 57 տարեկան էր: Սիրիայում ստեղծված անկայուն իրավիճակն իր դրսևորումներն է ստացել նաեւ Հոմսում, որտեղ ապստամբ ուժերը որոշ շրջաններ վերցրել էին իրենց հսկողության տակ: Խժդժությունները վեր էին ածվել բախումների, որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդ է զոհվել: