
Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Հրաչը կենդանական և բուսական աշխարհին պատճառել է 1 միլիոն ՀՀ դրամի վնաս՝ որսալով գորշ արջ:
Ըստ մեղադրանքի՝ նա 2014թ. ապրիլ ամսվա կեսին Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի` ԼՄ Ջրաշեն գյուղի վարչական տարածքից որսացել է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջ` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով խոշոր` 1 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Հրաչյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: