
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին եւ նրա քրոջ` հայտնի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի մշակույթի ոլորտի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել Տիգրան Մանսուրյանի արվեստը, որը դարձել է ոչ միայն հայ ազգային, այլեւ համաշխարհային ժառանագության մաս` հավելելով, որ Արցախում հատուկ հարգանք են տածում նրա ստեղծագործությունների նկատմամբ:
Հանդիպամանը մասնակցում էին ՀայԱռաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: