
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ Իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից Մայիսի 14-ին ահազանգ է ստացվել , որ Աշտարակ քաղաքի ԲԵԱ գազալցակայանում տեղի է ունեցել պայթուն:Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը :Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք ,որ 2012 թ. առ մայիսի 14-ը հանարապետությունում գրանցվել է պայթունի 13 դեպք ( 3 դեպքում տրանսպորտային միջոցներում գազի բալոնի պայթուն),ինչից տուժել է 172 մարդ:2011թ,նույն ժամանակահատվածի համեմատությամբ պայթունի դեպքերը նվազել են 1-ով.տուժածների քանակը աննախադեպ աճել է (160-ով.13 անգամ ՝հրապարակում փուչիկների պայթունով պայմանավորված),իսկ զոհերի թիվը նվազել ՝3-ով :Դիտարկվող ժամանակահատվածում 5 դեպք գրանցվեց մայրաքաղաքում ,2-ական ՝Արագածոտնի ,Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում,մեկական Լոռու և Շիրակի մարզերում: