Թանգարանային գիշեր ակցիան այս տարի կանցնի Գիրը փոփոխվող աշխարհում խորագրով: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ևս մայիսի 19-ին` ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր, ծավալուն ծրագիր կներկայացվի: Երևանցիները կարող են մասնակցել Սարյանը և գիրքը ցուցադրության բացմանը. կներկայացվեն Սարյանի նկարազարդած և ձևավորած գրքերը, ինչպես նաև նկարչի Գրառումներ իմ կյանքից գրքի ձեռագրերը, տարբեր լեզուներով տպագրված հրատարակություններ: Միջոցառմանը կհետևի Մարտիրոս Սարյան: Նամակներ /1929-1954/ե գրքի 2012-ին լույս տեսած 2-րդ հատորի շնորհանդեսը: Թանգարանում նաև կհնչի վոկալ երաժշտություն` ելույթ կունենան Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի սաներն ու շրջանավարտները: Ուշ երեկոյան` ժամը 23.00-ին, կցուցադրվի Մարտիրոս Սարյան -Արամ Խաչատրյանե տեսաֆիլմը:
Թանգարանային գիշեր Սարյանի թանգարանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ