Հայազգի երգչուհի, մերկապարուհի VARDA-ն, ով Հայաստանում էր գտնվում երգիչ Միհրան Ծառուկյանի հետ տեսահոլովակ նկարահանելու համար, այսօր Երևանի սրճարաններից մեկում հանդիպեց իր երկրպագուների և լրագրողների հետ: Զուգերգի մասին հետաքրքիր փաստեր ներկայացնելուց զատ, նա անդրադարձավ նաև իր անձնական կյանքին և հետագա ծրագրերին:
Լրագրողների հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
– Ձեզ դուր եկա՞վ նկարահանման ընթացքը: Ի՞նչ տպավորություններ ունեք:
Դժվար էին նկարահանման աշխատանքները, հատկապես անձրևային տեսարանները: Բավականին ցուրտ էր նույնիսկ ներսի նկարահանումների ժամանակ: Անշուշտ, դժվար է նաև երկար ժամանակ չքնելը և մշտապես կազմ ու պատրաստ լինելը: Մեկ շաբաթից ինքներդ հնարավորոթյուն կունենաք գնահատելու տեսահոլովակը:
-Մինչ այս ծանո՞թ էիք Մ. Ծառուկյանին և ի՞նչ գիտեք նրա մասին:
Մինչ այս նրան չէի ճանաչում, ինչպես նաև ծանոթ չեմ նրա ստեղծագործական գործունեությանը: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամանակ ենք ծանոթացել և շատ ուրախ եմ համագործակցության համար:
-Այժմ բացի երգելուց ի՞նչ գործունեություն եք ծավալում:
Ունեմ սեփական լողազգեստների հավաքածու, ինչպես նաև փոլ-դենսի դասեր եմ տալիս: Հայաստանում ևս հույս ունեմ կլինի նման բան: Փոլ-դենսն ինձ համար արվեստ է: Նշեմ, որ Երևանում նկարահանվել եմ նաև կոնյակի գովազդում և մի քանի օր հետո ինձ կտեսնենք նաև այդտեղ:
-Անցնենք Անձնական կյանքին: Ձեր սիրտն ազա՞տ է և ինչպիսի՞ն պետք է լինի այն տղամարդը, ով կլինի VARDA-ի կողքին: Ի՞նչ կարող եք ասել հայ տղաների մասին:
– Իմ սիրտն ազատ է , իմ կողքի տղամարդը պետք է լինի բարձրահասակ, մեծահոգի և ուժեղ: Հայ տղաների մեջ հատկապես սիրում եմ կոպիտ բնավորոթյունը : Թեպետ, պետք է ասեմ, որ նուրբ հայ տղայի դեռևս չեմ էլ հանդիպել:
-Կարծես թե նկարագրում եք Միհրան Ծառուկյանին: Այդպե՞ս է:
-Դա պրովոկացիոն հարց է : Տեսահոլովակի նկարահանումների ժամանակ երջանիկ էի հատկապես այն պատճառով, որ կարող եմ ցանկացած բարձրության կոշիկ հագնել:
-Ի՞նչ երազաններ ունեք և ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
-Երազանքներս շատ են, բայց ցանկացած կնոջ համար ամենամեծ երազանքը մայրանալն է: Ինձ ոգեշնչում է սերը:
Հ.Գ. նշենք որ VARDA-ի հետ հանդիպման էին եկել բազմաթիվ երկրպագուներ, ովքեր հնարավորություն ունեցան լուսանկարվել և հետաքրքրիր ժամանակ անցկացնել իրենց սիրելի արտիստի հետ:
Լուսինե Հակոբյան, Նաիրա Հովհաննիսյան