
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, առաջիկայում Երևանի Կենտրոն վարչական շրջանից բացի նոր նստարաններ և աղբամաններ կտեղադրվեն նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Քաղաքապետարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաև գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները և դրանք նույնպես փոխարինել նորերով:
Երևանում արդեն տեղադրվել է 437 նոր նստարան և 295 նոր աղբաման: