Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկային վարկանիշը մեկ կետով։ Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացնում է ռուսական Ведомости-ն, վարկանիշային կանխատեսումը շարունակ է մնալ բացասական։
Վարկանիշի նվազեցումը բացատրվում է ուկրաինական ճգնաժամի շարունակությամբ և միջազգային պատժամիջոցների ընդլայնման ազդեցությամբ։ Այլ գործոններից նշվում են ռուսական բիզնեսի սահմանափակումները արտերկրում :