Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Ի դեպ, այս ասոցիացիան ունի խոհարարության ոլորտում տարբեր երկրներ ներկայացնող 8 միլիոն անդամ: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում:

Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Լեգենդի համաձայն, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ:

2012թ. տոնի շրջանակներում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր:




Լրահոս