ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգում դդումի ամենամյա 24-րդ փառատոնի ժամանակ միջոցառման մասնակիցները հրդեհ են սարքել՝ խարույկի մեջ տարբեր աղբ նետելով:
Ըստ հրշեջ ծառայության հաղորդման՝ հարյուրավոր ուսանողներ գարեջրի տարաներ ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, պոկել են փողոցային նշանները: Մոտ 30 մարդ վիրավորվել է:
Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար գազ ու ռետինե փամփուշներ են կիրառել: Ականատեսները հաղորդում է, որ ոստիկանության հարձակումը անկառավարելի ամբոխի վրա քաոս է առաջացրել: