Ուկրաինայի անջատողականները հերքում են գերմանական հետախուզության մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արևելքում «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավարությունը հերքում է գերմանական հետախուզության տեղեկատվությունն այս տարվա հուլիսին մալայզիական Բոինգի ոչնչացմանն անջատողականների մասնակցության վերաբերյալ:

Կիրակի գերմանական Spiegel ամսագիրը, վկայակոչելով Գերմանիայի BND ծառայությունը, հայտնել էր, որ մալայզիական Բոինգը, որը կատարում էր MH17 չվերթը, Դոնեցկի մարզի տարածքում կործանել են ռուսամետ անջատողականները:
Ինչպես տեղեկացրել է գերմանական ամսագիրը, այդ մասին ասվում է հատուկ ծառայությունները վերահսկող Բունդեստագի գաղտնի կոմիտեին BND-ի ներկայացրած մանրամասն հաշվետվությունում: Ինչպես պնդում է գերմանական հետախուզությունը, աշխարհազորայիններն օգտագործել են զենիթահրթիռային «Բուկ» համակարգը, որը նրանք ձեռք են բերել իրենց կողմից գրավված ուկրաինական ռազմակայաններից մեկում:

Անջատողականների ղեկավարներից մեկը՝ Անդրեյ Պուրգինը, իր հերթին հայտարարել է, որ օդանավը խփելու հնարավորություն աշխարհազորայինները չեն ունեցել: Նա ենթադրությունն է արել, որ ինքնաթիռը կարող էին սխալմամբ կործանել ուկրաինացի զինվորականները՝ կարծելով, թե այն լրտեսող ինքնաթիռ է, հայտնում է BBC-ին:




Լրահոս