
Աշխարհահռչակ հոլիվուդյան զույգն ակտիվորեն նախապատրաստվում է իրենց հարսանեկան արարողությանը: Օրեր առաջ Լոնդոնում զույգը 16 մլն ԱՄՆ դոլարով առանձնատուն է ձեռք բերել:
Նշենք, որ Լոնդոնի այդ թաղամասի առանձնատները նախատեսված են հատուկ հայտնի մարդկանց համար: Առանձնատունն ունի 15-մետրանոց լողավազան, բազմաթիվ սենյակներ, ինչպես նաեւ հսկայական այգիներ: Նշենք նաեւ, որ Ջոլիի եւ Փիթի ընտանիքը կապրի այնպիսի աշխարհահռչակ դերասանների հարեւանությամբ, ինչպիսիք են Ջոնի Դեպը, Ջորջ Քլունին եւ Սանդրա Բալոկը: