Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այցելել է հանրապետության հարավային թև: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը կարևորել է Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցությունը և համախմբումը Արցախի շենացման ու զարգացման գործում՝ այն համարելով համազգային նշանակության խնդիր:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բակո Սահակյանը և Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել են Արցախի հարավային թև
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ