Հոկտեմբերին վերջին իր պաշտոնից հեռացող Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն հայտարարել է, որ Եվրամիությունից դուրս գալու դեպքում` Բրիտանիայի ազդեցությունը միջազգային ասպարեզում կհավասարվի զրոյի:
Հանդես գալով BBC-ի կիրակնօրյա ծրագրում՝ Բարոզուն նշել է, որ իր կարծիքով` վարչապետ Դևիդ Քեմերոնը ցանկանում է, որ Բրիտանիան մնա ԵՄ կազմում:
Ավելի վաղ Քեմերոնը հայտարարել էր, թե ընտրություններին հաղթելու դեպքում պահպանողականները մինչև 2017-ը հանրաքվե կանցկացնեն ԵՄ-ին Բրիտանիայի հետագա անդամակցության հարցով: Մինչ այդ նա մտադիր է բանակցությունների միջոցով հասնել երկրի համար անդամակցության ավելի նպաստավոր պայմանների:
Մասնավորապես, խոսք է գնում ԵՄ երկրներից Բրիտանիա ներգաղթի սահմանափակման մասին, ինչի դեմ առարկում են Եվրահանձնաժողովը և ԵՄ այլ կառույցները: