Բաղդադում հզոր պայթյունից 20 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղդադում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 20 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել: Նախնական տվյալներով՝ ծայրահեղականներն օգտագործել են ավտոմեքենա, որի մեջ տեղադրված է եղել պայթուցիկ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբեր ամսին Իրաքում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել է ավելի քան 1100 հազար մարդ: Անվտանգության տեսակետից ամենավատ վիճակը տիրում է Բաղդադում, ուր անցած ամիս զոհվել է 352 մարդ, տուժել՝ մոտ 1000 մարդ. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս