Ամերիկացի դատավորը հեռացել է պաշտոնից՝ հրաժարվելով գրանցել միասեռ ամուսնությունները: Սկանդալը տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայում, տեղեկացնում է Вести ФМ-ը:
Ջոն Կալլամը նամակ է հղել շրջանային դատարան, որում խոստովանել է, որ միասեռ ամուսնությունները հակասում են քրիստոնյայի իր համոզմունքներին: Նա նշել է, որ պաշտոնին անցնելիս երդում տալով, չի ենթադրել, թե ստիպված կլինի ամուսնացնել համասեռամոլների: