Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է քուրդ զինյալների թևին պատկանող և Սիրիայի Քոբանի քաղաքը այն պաշարած իսլամիստներից պաշտպանող քուրդ աշխարհազորայիններին զենք տրամադրելու հնարավորությունը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն, որը նման է արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:
Ինչպես տեղեկացրել է սահմանի թուրքական կողմից Քոբանիին մոտ գտնվող BBC-ի լրագրողը, ծանր գիշերային մարտից հետո քաղաքում լիակատար լռություն է տիրում:
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ անցած գիշեր կոալիցիայի ինքնաթիռները 13 հարված են հասցրել ջիհադականների դիրքերին Սիրիայում, և 10 հարված՝ Իրաքում: