Գրեթե բոլոր համայնքներում հաղթել են գործող գյուղապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզերում երեկ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ ընտրություններում հիմնականում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենում հաղթել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարո Գեւորգյանը՝ 1996 ձայնով:

Նույն մարզի Դդմաշեն համայնքում կրկին հաղթել է գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանը՝ ստանալով 922 ձայն: Գետաշենում 698 ձայնով հաղթել է կրկին գործող գյուղապետ Հովհաննիսյան Գագիկը:

Ընտրություններ են տեղի ունեցել նաև Շենավան,  Զորական, Գնեշիկ, Սերս, Մաքենիս,  Ձյունաշող  համայնքներում:




Լրահոս