Ռիբերին պետք է որակազրկվի. Մ. Պլատինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարծիք է հայտնել, թե «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պետք է որակազրկվի, եթե շարունակի հրաժարվել ելույթ ունենալ Ֆրանսիայի հավաքականի կազմում: ՈւԵՖԱ-ի գործող կանոնների համաձայն` ֆուտբոլիստը պետք է որակազրկվի երեք խաղով, եթե հրաժարվում է հանդես գալ ազգային թիմի կազմում:

«Ինչ վերաբերում է Ռիբերիին, ես հիշեցի ՈւԵՖԱ-ի կանոնները: Պատկերացրեք, եթե Վարանը, Բենզեման կամ Ֆրանսիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստներն ասեն, թե չեն ցանկանում խաղալ:

Նման իրավիճակները կարգավորել է պետք: Այդ պատճառով Ռիբերիին պետք է պատժել, եթե նա առաջիկայում ևս հրաժարի խաղալ Ֆրանսիայի հավաքականում»,- նշել է Պլատինին:




Լրահոս