Մոսկվայում մերկ նկարիչը կտրել է իր ականջը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարիչ Պյոտր Պավլենսկին, ով անցած տարվա նոյեմբերին Կարմիր հրապարակի սալահատակին էր մեխել իր սեռական օրգանները, այժմ նոր ակցիա է կատարել: Այս անգամ, նստելով Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբանության գիտական կենտրոնի տանիքին, նա կտրել է իր ականջի ծայրը: Բացարձակապես մերկ նկարիչը գործի է դրել ահռելի դանակը, և նրա գործողություններին հետևել են բազմաթիվ ականատեսներ. տեղեկացնում է LifeNews-ը:

Ոստիկաններն արնահոսող Պավլենկոյին իջեցրել են տանիքից և տեղափոխել Բոտկինի հիվանդանոց, ուր նրան բուժօգնություն են ցուցաբերել:

Այս տարվա փետրվարին նկարիչն ընկերների հետ Պետերբուրգում հանդես է եկել ի պաշտպանություն ուկրաինական Մայդանի: Քաղաքի կամուրջներից մեկի վրա նրանք ամրացրել էին Ուկրաինայի դրոշը, անվադողեր այրել և սկսել հարվածել մետաղյա թիթեղներին:




Լրահոս