
Պակիստանի հարավում ոստիկանությունը փնտրում է հանցավոր մի խմբի, որը կողոպտել է երկրի ամենախոշոր բարեգործական կազմակերպություններից մեկի գրասենյակը: Սպառնալով գրասենյակի աշխատակիցներին` հանցագործները մի քանի հարյուր հազար դոլարի արծաթ, ոսկի և կանխիկ գումար են տարել:
Կողոպտիչները ներխուժել են «Էդխի հիմնադրամի» շենք և պատանդ վերցրել մի քանի մարդու, այդ թվում՝ կազմակերպության հիմնադիր 86-ամյա Աբդուլա Սատտար Էդխին, ով համարվում է Պակիստանի ամենաակտիվ բարեգործներից մեկը:
«Էդխի հիմնադրամը» տարբեր տեսակի սոցիալական օգնություն է ցուցաբերում` ֆինանսավորում է շտապ օգնության մեքենաների սպասարկումը, մանկատների շինարարությունը և աջակցություն ցուցաբերում տարեցներին և հաշմանդամներին և այլն. տեղեկացնում է BBC-ն: