
Շչոլկովյան խմբավորման պարագլուխ Ալեքսեյ Մատուսովը՝ Բասմաչ մականունով, կարող է հարցաքննվել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համակարգի յուրացումների և այդ ակտիվների բաժանման ընթացքում սպանությունների հետ կապված: Նախկին սենատոր Իգոր Իզմեստյևը հարցաքննությունների ժամանակ հայտարարել է, որ «Բաշնեֆտի» հիմնադիր Յուրի Բուշևի մոտ, որին փորձել են սպանել Բասմաչի գրոհայինները, իբր պահպանվել են Ուրալ Ռախիմովին վարկաբեկող ձայնագրություններ:
Ինչպես Росбалт-ին տեղեկացրել են իրավապահ մարմիններից, Իգոր Իզմեստյևը հայտարարել է, որ «քինգիսեփյան» և նրան մոտ կանգնած «շչոլկովյան» խմբավորումների կողմից կատարված սպանությունների մեծ մասը կապված են Ուրալ Ռախիմովի գլխավորած Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համակարգի գործունեության հետ: Իզմեստյևը ենթադրել է, որ «սպանված մարդիկ այս կամ այն ժամանակ» Ուրալ Ռախիմովի կարծիքով, վնաս են պատճառել իր կոմերցիոն գործունեությանը:
Նախկին սենատորի խոսքով, Ալլա Վախտինսկայաի և Յուրի Բուշևի մոտ եղել են և կան վերը նշվածն ապացուցող ձայնագրությունները և փաստաթղթերը:
Զոհերի ցանկում է նաև Յուրի Բուշևը, ով փորձում էր Ուրալ Ռախիմովի վերահսկողության տակ գտնվող ձեռնարկություններից ստանալ խոշոր պարտքը: Որպես նրա սպանության կատարող փաստաթղթերում նշվում է Բասմաչի աջ ձեռքը՝ Իգոր Ռոժնևը՝ Պեգաս մականունով: