ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են, նախընտրական խմորումներն էլ անցյալում են, այնուամենայնիվ, որոշ հետաքրքիր դրվագներ են բացահայտվում ՀՀԿ համամասնական ընտրացուցակի կազմման մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը, մինչեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին մասնակցելը, միանգամայն այլ ընտրացուցակ է նախատեսել: Բայց երբ ԲՀԿ-ի համագումարից վերադարձել է, կտրուկ որոշում է կայացրել, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է մտնի խորհրդարան: Նույն օրը նա զրույց է ունեցել «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ` նրանից պահանջելով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել` ՀՀԿ համամասնական ընտրացուցակում ընդգրկվելու համար: Թե ինչն է Սերժ Սարգսյանին ստիպել նման կտրուկ որոշումներ կայացնել, շատերի համար այդպես էլ անհասկանալի է մնացել:  




Լրահոս