ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանից պարզել՝ արդյոք նա իր մեղքի բաժինը չունի մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի մեջ, եւ ընդհանրապես, հնարավո՞ր է՝ պայթյունի հետեւանքով պատգամավորի մանդատ չստանա: «Ես չեմ կարծում, որ դա որեւէ առնչություն ունի իմ անձի հետ»,-մեզ հետ զրույցում հավաստիացրեց Ավագյանը: Մեր տեղեկությունների համաձայն՝ օրերս փուչիկների մեջ գազ լցնող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները կանչվել են ՀՀ ոստիկանություն: Պարզվել է, որ այդ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու արտոնագիր չունի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ փուչիկներ տեղափոխող եւ պայթեցնող անձինք հայտնի են, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այդ տեղեկությունը դեռեւս չի հրապարակվի:




Լրահոս