Վերջերս կալանավայրից ազատ է արձակվել «Կլոր» մականունով Հովակիմ Բաբայանը: Այս մարդու անունը հայտնի դարձավ մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի կողմից կազմակերպված հանրահավաքների մշտական մասնակից, ընդդիմադիր գրասենյակների մշտական այցելու Բաբայանը սկսեց սուտ ցուցմունքներ տալ քաղբանտարկյալների դեմ: Պարզվեց, որ նա՝ որպես գործակալ, ոստիկանության կողմից ներդրված է եղել ընդդիմադիր ճամբարում: Հովակիմին կալանավորել էին մարտի 1-ի իրադարձություններից շատ ավելի ուշ՝ խարդախության մեղադրանքով, ու հիմա նա ազատության մեջ է: Ականատեսների վկայությամբ՝ այս օրերին Բաբայանը շրջում է իրավապահ մարմինների ուղեկցությամբ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ