Բակո Սահակյանը Արցախ է հրավիրել Օբամային, Պուտինին և Օլանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

«Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ սա միջազգային հանրության կողմից իրականացվող աշխատանքներում ամենամեծ բացերից մեկը հենց կայանում է դրանում»,- հայտարարել է Բակո Սահակյանը «Ամերիկայի ձայնի» «Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմի հեղինակներին:




Լրահոս