Խիստ դատապարտելի է Շահեն Հարությունյանի դատավճիռը. ԲՀԿ-ական պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց, թե  հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ է Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ ճանաչելու հարցը, թե՝ ոչ: Ի պատասխան՝ Է. Վարդանյանը նշեց, թե հանձնաժողովում առայժմ այդպիսի քննարկում չի եղել:

«Դատավճիռը հրապարակվել է վերջերս, իսկ այսօր աշխատանքային առաջին օրն է և օրակարգում էլ ընդգրկված չի եղել: Ես իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ. որպես քաղաքական գործիչ ես համաձայնում եմ ձեր տեսակետի հետ, որպես իրավաբան՝ ես այդտեղ կարող եմ վերապահումով մոտենալ: Ես պետք է ասեմ, որ իմ մտահոգությունն եմ հայտնել ինչպես դատավարության, այնպես էլ գործի համար: Իմ համար խիստ մտահոգիչ է նաև Շահեն Հարությունյանի դատավճիռը», – ընդգծեց նա:

 




Լրահոս