102 ՏՈԿՈՍ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հաստաստել է տեղեկությունները, որ որոշ ընտրատեղամասերում գրանցվել է 100, նույնիսկ 102 տոկոս մասնակցություն: «Նախ՝ կուզենայի նշել հետեւյալը, որ առաջին անգամ ԿԸՀ-ն, ըստ տեղամասերի, ԸԸՀ-ներից ստանում էր այդ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով, տեղեկությունները ստացվելուն պես հրապարկվում էին, եւ չի բացառվում անգամ մարդկային գործոնով պայմանավորված սխալ թվերի մուտքագրման հնարավորությունը, եւ հենց դա է պատճառը, որ ԸՕ-ն այդ գործառույթի անունը դրել է արդյունքների նախնական հրապարակում, որովհետեւ նախնական հրապարակումից մինչեւ վերջնական հրապարակում կա ժամկետ, որի ընթացքում արդեն հանձնաժողովի անդամները ոչ միայն ամփոփում են բոլոր ստացված դիմում-բողոքները, այլեւ բոլոր փաստաթղթերն ուղղվում են, մեկ-մեկ համադրվում են տվյալները»,-ասել է նա՝ հավելելով, որ 100 կամ 102 տոկոս արձանագրված է եղել ընդամենը 9 տեղամասերում:




Լրահոս