Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ԱԺ ընտրությունների տվյալները բավական ուշագրավ պատկեր են արձանագրել: Ըստ ԿԸՀ կայքում տեղադրված արձանագրությունների՝ այստեղ մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցել է 40.720 մարդ, մինչդեռ համամասնական ընտրակարգով՝ 40.987 հոգի: Սա տարօրինակ է այն առումով, որ այդ օրը քվեարկություն է տեղի ունեցել ե՛ւ համամասնական, ե՛ւ մեծամասնական ընտրակարգով, ու այս թվերի տարբերությունը, մեղմ ասած, տարօրինակ է: Եւս մեկ հանգամանք. այս ընտրատարածքում, ըստ գտնվելու վայրի, ընտրողների լրացուցիչ ցուցակի թիվը կազմում է 239 հոգի: Ու եթե անգամ ընդունենք, որ լրացուցիչ ցուցակում բոլոր ընդգրկվածները մասնակցել են քվեարկությանը (նրանք իրավունք ունեն քվեարկելու միայն համամասնական կարգով), ապա միեւնույն է, թվերն իրար չեն համապատասխանում:
ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԹՎԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ