ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, որ նախագահի ընտրություններում ՀԱԿ-ը Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի: «Նա շարունակում է մնալ ՀԱԿ-ի առաջնորդը, եւ եթե ինձ հարցնեք՝ ով է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Կոնգրեսի ներսում: Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք»,-մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները՝ ասել է նա:
ԱՄԵՆԱԼԱՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ