Ավանդ «Տոնական»` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով իր հաճախորդների պահանջարկը, Յունիբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ավանդ «Տոնական»: Գումարը ՀՀ դրամով ավանդադրելու դեպքում տոկոսադրույքը կազմում է 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար: Դրանով իսկ բանկն առաջարկում է բարձր եկամտաբերություն անգամ կարճ ժամանակահատվածի համար: ԱՄՆ դոլարի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 8% տարեկան: Բոլոր ավանդատուներին բանկն անվճար տրամադրում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Հիշեցնենք, որ Յունիբանկի քարտապաններն ընդգրկված են արտոնությունների «Մագնիս» ծրագրում, որի շրջանակներում գործընկեր կազմակերպությունները տրամադրում են մինչև 40% զեղչեր:

«Իր եկամտաբերության շնորհիվ «Տոնական» ավանդը մեծ պահանջարկ է վայելում հաճախորդների մոտ: Այդ կերպ մենք հնարավորություն տվեցինք մեր հաճախորդներին գումարը ներդնել կարճ ժամանակահատվածով և ստանալ բարձր տոկոսադրույք` 14% տարեկան երեք ամիս ժամկետի դեպքում: Նման պայմանները հնարավորություն են տալիս ավանդատուին արդյունավետ կառավարելու, առավելագույնս շահավետ կուտակելու և պահպանելու իրենց խնայողությունները: Այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ Յունիբանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 79.5 մլրդ դրամը», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.unibank.am: Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:




Լրահոս