ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՍԽԵՄԱՆ
«Չգիտեմ, թե հետո ինչպես կխմբագրվի ամեն ինչ, բայց այս պահին շատ տխուր է: Ինչպիսի՜ հետաքրքրությամբ ու նախանձախնդրությամբ էին ոմանք իրար դեմ կանգնած ընտրություններին՝ էսքան քվեարկեք, էնքան քվեարկեք… Վերջում ամեն ինչ լուծվեց շատ պարզ ձեւով, վերականգնվեց այն սխեման, որը Ռոբերտ Քոչարյանը մատուցել էր: Մի հատ ՀԱԿ եկավ, մեջ ընկավ, որովհետեւ էլ չէր լինի նրան բանի տեղ չդնել՝ շատ հզոր ձեւով էր մտել իրականություն ու… ամեն ինչ մնաց նույնը»,-վերջին ներքաղաքական զարգացումների մասին aravot.am-ին իր կարծիքն է հայտնել սիրված դերասան Երվանդ Մանարյանը:

ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱԿ-ԻՆ
ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը  aravot.am-ին ասել է, որ ՀԱԿ-ը երեկ «իմիտացիոն փողոցային պայքարի տպավորություն ստեղծեց»՝ հասկացնելով, որ փողոցային պայքարը թողնելու է 2-րդ պլան: «ԲՀԿ-ի հետ եղբայրություն արեցին, արդյունքում՝ Կոնգրեսը հազիվ կարողացավ հաղթահարել 7 տոկոսի շեմը: Հիմնական պատճառը ՀԱԿ-ի սխալ հաշվարկներն էին: Ես մեղադրում եմ ոչ թե ժողովրդին, որ նախընտրեց ընտրակաշառքը, այլ Կոնգրեսին, որ թույլ չտվեց ժողովրդին իր մեջ տեսնել այն այլընտրանքը, որը տեսնում էր մեկ տարի առաջ»:

ԷԼ ԲԱՆՈՒԳՈՐԾ ՉՈՒՆԵՆ
ԿԸՀ-ի առջեւ հացադուլ հայտարարած նախկին ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանը   մայիսի 9-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, վրան է տեղադրել, սակայն  20-30 րոպե հետո Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եկել եւ անձամբ հանել է տեղադրված վրանը, ինչպես նաեւ վերցրել է Արտավազդ Վարդանյանի հովանոցը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է հացադուլավոր Արտավազդ Վարդանյանը: Նա նշել է, որ եթե կարճ ժամանակ անց խնդրին դրական լուծում չտրվի, կդիմի դատական ատյաններին:

ՄԻԱՅՆ ԵԱՀԿ
«Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշակած, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի շուրջ առաջարկների վրա կատարած աշխատանքը հիմք է տալիս կոնկրետ արդյունքների հասնել հակամարտության կարգավորման ուղղությամբ»,-The Business Year-ին տված հարցազրույցում ասել է  Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մերֆին: Նա նշել է, որ միակ կառույցը, որ կոչված է աջակցել հակամարտության քաղաքական կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

ՇԱՏ ՀԶՈՐ
«Այսօր մենք ունենք եզակի հնարավորություն ստեղծել հզոր գաղափարական կոալիցիա, որը կունենա հզոր ընդդիմություն»,-երեկ ասել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։ Նա կարծում է, որ ցանկացած երկրի փոփոխությունների եւ առաջընթացի գրավականն ուժեղ ընդդիմությունն է։

ՀԱՇՎՈՒՄ ԵՆ
Թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շարունակում է Ռոբերտ Մասումյանի (Բենզին Ռուբոյի) դիմումի հիման վրա նախօրեից սկսված վերահաշվարկը: Իհարկե, մինչ օրս կատարված տասնյակ տեղամասերի հաշվարկը չի տվել ցանկալի արդյունքը, քանի որ հաղթած թեկնածու Լյովա Խաչատրյանի քվեներն ավելացել են 300-ով, բայց Մասումյանը չի դադարում պայքարը` հանուն պատգամավորական մանդատի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր վերահաշվարկը կավարտվի:




Լրահոս