
Մերձմոսկովյան Չերնոգոլովկայում ցուցադրվել է «Դաստիարակված շների» շոուն: Հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել «Ընկեր հանրապետություն» շների ինտերնատի սաները: Ակցիայի հիմնական նպատակն է օգնել անտուն կենդանիներին տեր գտնել:
Փողոցից վերցված շների հետ 5 ամիս աշխատել են պրոֆեսիոնալ կինոլոգներ:
Մասնագետները շոուին մասնակցելու առիթ էին տվել նաև իրենց սաներին՝ Եվրոպայի և աշխարհի չեմպիոններին. տեղեկացնում է Россия 24-ը: Նրանց կատարմամբ ցուցադրվել են պաշտպանական-պահակային ծառայության, կրկեսային վարժեցման, խոչընդոտների հաղթահարման տարրեր: